Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, ով Լիբիայի հարցում սատարում է Ռուսաստանի վարչապետ Վլադիրմիր Պուտինին, մոտ ժամանակներս «Եդինայա Ռոսիայի» որոշմամբ կհեռացվի այդ պաշտոնից, սակայն կմնա որպես շարքային պատգամավոր։ «Մեր խմբակցության նախագահությունը ներխմբակցային ռոտացիյի որոշում է ընդունել։ Զատուլինը կոմիտեում կմնա որպես շարքային անդամ»,- «Ինտերֆաքսին» ասել է «Եդինայա Ռոսիայից» Պետդումայի առաջին փոխխոսնակ Օլեգ Մորոզովը։
Նրա խոսքով, Զատուլինի տեղը կզբաղեցնի Ալեքսանդր Կոզլովսկին, ով ներկայումս միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ է։
Ինքը Զատուլինը, հայտարարել է, որ տեղյակ է այս որոշմանը եւ ընդգծել է, որ այն կապված չէ իր գործունեության հետ։ Նրա խոսքով, այդ որոշումն ընդունվել է նախագահի աշխատակազմի մակարդակով եւ կապված է մոտեցող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ։
Ինչպես ավելի վաղ նշել էր NEWS.am-ը, Զատուլինի պաշտոնաթողության մասին լուրերը պտտվում էին դեռ 2010 թվականի ավարտից։





























