Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները կարող են պաշտոնապես հայտարարել Հայոց ցեղասպանության պատմական փաստի մասին: Այս մասին ասվում է հայկական հարցերով Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոնեի, Ջեքի Սփիյերի, Ադամ Շիֆի եւ Գաս Բիլիրակիսի համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է Massis Post-ը:

«Շատ ամերիկացիներ չգիտեն 20-րդ դարի առաջին ցեղասպանության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի լայնամասշտաբ մարդասիրական արձագանքի մասին, որը բազմաթիվ կյանքեր փրկեց»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ հաջորդ շաբաթ «Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները կարող են պաշտոնապես հայտարարել ցեղասպանության պատմական փաստի մասին՝ միանալով ԱՄՆ 49 նահանգներին եւ ԱՄՆ-ի շատ դաշնակիցներին, որոնք արդեն կատարել են այդ կարեւոր քայլը»: