Կամ Վերմիշյանը պետք է պատասխան տա իր ասածի համար, կամ վարչապետը պատասխանատվության ենթարկի իր ենթակային, կամ սպասենք պաշտոնական Նյու Դելիի պատասխանին: Այս մասին Facebook-ի իր ջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Պատկերացրեք այսպիսի վիճակ. Նյու Դելի, կառավարության նիստ:

Պաշտոնյան հայտրարում է. «Մենք պետք է հարց տանք՝ ում համար ենք էս երկիրը ուզում՝ հայերի՞, ադրբեջանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար, որոնց ուզում ենք ներգրավել»:

Պատկերացրեցի՞ք: Ես էլ` ոչ:

Որովհետև ուղիղ մեկ ամիս առաջ` հենց այս օրը, Հայաստանի վարչապետը Հնդկաստանի վարչապետին լրիվ ուրիշ բան էր ասում:

Մի քանի բան էլ ֆիքսեմ:

1. Հայաստանում պակիստանցիներ չկան: Չենք կարող իրենց համար երկիր «ուզենք»: Իրենք մեզ թշնամի են համարում:

2. Հնդիկներն ու պակիստանցիները իրար վերաբերվում են ինչպես հայերն ու ադրբեջանցիները միմյանց: Այսինքն համեմատությունն ինքնին ոչ միայն վիրավորական է` որովհետև ռասիստական է, այլև նույն հարթության վրա է դնում թշնամիներին, որոնցից մեկը մեզ էլ է թշնամի:

Հիմա: Կամ Վերմիշյանը պետք է պատասխան տա իր ասածի համար, կամ վարչապետը պատասխանատվության ենթարկի իր ենթակային, կամ սպասենք պաշտոնական Նյու Դելիի պատասխանին»:

Պարո՛ն Վերմիշյան, կներեք, բայց կոռեկտ արտահայտություն չեք անում․ Փաշինյան