Արեւելյան Վրաստանի Կախեթի շրջանում, 3,0 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում են Թբիլիսի համալսարանի, երկրի ընդերքը ուսումնասիրող ինստիտուտից:
Ընդերքի ցնցումների էպիկենտրոնը գտնվում է հյուսիս-արեւմտյան Դեդոպլիսկարո շրջանի Լենինովկա գյուղում։ Երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 4-ին մեր ժամանակով 17։16-ին:
Ինստիտուտում նշել են, որ նշված շրջանը համարվում է միջին սեյսմիկ գոտի։
«Երկրաշարժը թույլ է եղել, ցնցումները զգացնել են տվել միայն էպիկենտրոնում։ Այն չեր կարող վնասակար լինել տեղի բնակչության համար»,-նշել է ինստիտուտի ներկայացուցիչը, հաղորդում է «Գռուզիա Online»:





























