Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր է մարդու իրավունքների տեսակետից, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի կանոնակարգերի կոմիտեի նախագահ Ջիմ Մակգովերնը NPR-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջին անգամ միանշանակորեն շարադրել է տեղի ունեցածի փաստերը եւ այն ցեղասպանություն անվանել»: «Գիտեք, որ ԱՄՆ վարչակազմը երկար ժամանակ տեղի ունեցածը նկարագրելու համար մեղմասացություն է օգտագործել»,- նշել է նա՝ հավելելով, որ իրերը պետք է անվանել իրենց անուններով:
Կոնգրեսականը նաեւ նշել է, որ տեղի ունեցածը, իսկ այս դեպքում Ցեղասպանությունը չճանաչելը «ճանապարհ է բացում այլ ավտորիտար առաջնորդների եւ բռնապետների համար», որոնք նույնպես կարող են ցեղասպանություն իրագործել:
Այդ պատճառով, կոնգրեսականի խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչումը «կարեւոր է մարդու իրավունքների տեսակետից»:





























