ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունն, ամենայն հավանականությամբ, կճանաչի: Այս մասին իր Twitter-յան էջում հայտնել է ՄԱԿ-ում Ամերիկայի նախկին դեսպան Սամանթա Փաուերը:
«Ամերիկայի հայերը եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը տարիներ շարունակ փորձել են Կոնգրեսին դրդել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Չնայած Թուրքիայի ժխտմանը, ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, վերջիվերջո կճանաչի 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը»,- նշել է նախկին դեսպանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ներքին կանոնների հարցերով կոմիտեն՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմս Մըքգովեռնի նախագահությամբ, հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին: Այն Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը կդրվի հոկտեմբերի 29-ին:
Armenian-Americans & @RepAdamSchiff have tried for yrs to get Congress to recognize the #ArmenianGenocide. At long last, TOMORROW, despite Turkish denial, the House will likely recognize the 1st genocide of the 20th century. (@BobMenendezNJ, @tedcruz pushing parallel Senate bill) https://t.co/9iojw73RNA
— Samantha Power (@SamanthaJPower) 29 октября 2019 г.




























