Այսօր եւ հանդես եմ գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին։ Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձեւի նախագծի հարցով քվեարկությունից առաջ հայտարարել է դեմոկրատ սենատոր Քեթրին Քլարքը։ Նրա խոսքերով, ավելի քան 100 տարի առաջ 1,5 միլիոն հայեր սպանվել են Օսմանյան կայսրությունում։ «Սա ոչ թե պարզապես կարծիք է կամ իրադարձությունների մեկնաբանություն, սա փաստ է»,- նշել է նա՝ հավելելով, որ չի կարելի յուրացնել պատմության դասերը՝ չճանաչելով դրա մռայլ էջերը։

«Հենց այդ պատճառով այսօր ես ամբողջ շրջանի աջակցում եմ իմ ընտրողներին, հատկապես Մասաչուսեթսի նահանգի Ուոթերթաունից, որտեղ բնակվում է բարգավաճող հայկական համայնք, որպեսզի համոզեմ Ներկայացուցիչների պալատին ընդունել եւ ճանաչել մարդկության դեմ հանցագործությունը հենց այնպիսին, ինչպիսին այն եղել է։ Ցեղասպանություն»։ Նշենք, որ քվեարկությունը կկայանա քննարկումից հետո։