ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին դեմ քվեարկած անձանցից մեկը կոնգրեսական Գրեգ Փենսն է՝ փոխնախագահ Մայք Փենսի ավագ եղբայրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա նաեւ այլ գրառումներ է արել, որտեղ նշել է.

«ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը` ձայների 405/10 հարաբերակցությամբ

Կողմ քվեարկեցին 226 դեմոկրատ եւ 178 հանրապետական կոնգրեսականներ:

Դեմ քվեարկած 11 հանրապետականներին կանդրադառնամ: Նրանք թուրքական հանձնախմբի անդամ են:

Սա մեր համայնքի, ինչպես նաեւ ANCA ի եւ AAA ի համատեղ աշխատանքի արդյունքն էր»:

«Տեսնես ինչու՞ են վարչապետն ու նախարարը շնորհակալություն հայտնում Կոնգրեսին, եթե Կոնգրեսի երկու պալատներից մեկն է միայն ճանաչել Ցեղասպանությունը: Պետք է միայն շնորհակալություն հայտնել Ներկայացուցիչների պալատին: Սենատը դեռ բան չի արել»: