ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից կարեւոր քայլ է կատարվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Բանաձեւի մեջ օգտագործվում է  ցեղասպանություն բառը, որը կարծում եմ կարեւոր է արձանագրելու համար, որ այն ինչ տեղի է ունեցել 1915-1923 թթ․ ցեղասպանություն է իր էությամբ, կարող ենք ասել, որ դա ԱՄՆ ներկայացուցիչների պալատի պաշտոնական դիրքորոշումն է»,-նշեց նա։

Իսկ ինչ պաշտոնական ճանաչման մասով նախարարը շեշտեց՝ ԱՄՆ օրենսդրությամբ այլ գործընթաց է ենթադրում․ «Ամեն դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչման մասով շատ կարեւոր է եւ մեծ հաջողություն է  հայ ժողովրդի համար։ Սա կանխարգելիչ նշանակություն կունենա մարդկության  դեմ ուղղված հանցագործությունների կանխման առումով»,-նշեց նա։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը