Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարված ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերությունը հայտարարել է, որ հաջողվել է ամբողջությամբ կասեցնել էներգաբլոկներից ռադիոակտիվ ջրի արտահոսքը:
Օգտագործվել է հատուկ հեղուկ, որը պետք է փակի ճեղքերը եւ կասեցնի արտահոսքը, գրում է Gazeta.ru-ն:
Նշենք, որ բարձր ռադիոակտիվությամբ ջուրը էներգաբլոկի ճեղքերի միջոցով դուրս էր թափանցում եւ հասնում մինչեւ Խաղաղ օվկիանոս:





























