Իտալիայի վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնին մտադիր է սեփականաշնորհել իտալական հանրահայտ Կոլիզեյը: Իսպանական լրատվամիջոցների տվյալներով` հին հռոմեական ճարտարապետական հուշարձանի սեփականատերը լինելու է գործարար Դիեգո դելա Վալեն, գրում է РБК-ն:
Պայմանագրի հմաձայն` գործարարը 25 մլն եվրոյով ստանում է բացառիկ իրավունք` Կեոլիզեյը 15 տարի առեւտրական նպատակներով օգտագործելու համար: Նշվում է, որ Tods կոշիկի խանութների ցանցի ղեկավարի վճարած միլիոններն ամբողջությամբ կուղղվեն հուշարձանի ռեստավրացիային:
Հաղորդվում է, որ Tods ընկերությունը կստանա նաեւ Ֆլավիեւ դինաստիայի, որի օրոք է կառուցվել Կոլիզեյը, կայսրերի պատկերներն ինչպես Իտալիայում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս օգտագործելու իրավունք:
Իտալիայի կառավարության եւ գործարարի միջեւ պայմանագրի տեքստը չի հրապարակվել: Լրատվամիջոցները ենթադրում են, որ Բեռլուսկոնին վարանում է վաղօրոք հայտարարել գործարքի մասին, որտեղ լրագրողները կոռուպցիան շարժառիթներ են տեսնում:



























