Այսպես կոչված «Ռուբիգեյթի»  դատավարությունը, որը մեկնարկում է չորեքշաբթի օրը Միլանի դատարանում, վճռորոշ է լինելու:

Թեպետ Սիլվիո Բեռլուսկոնին ամբաստանյալի աթոռին առաջին անգամ չէ, որ հայտնվում է, դեռ երբեք Իտալիայի գործող վարչապետին չէին մեղադրել անչափահաս մարմնավաճառի ծառայություններից օգտվելու եւ այդ աղջկան ոստիկանությունից ազատելու համար ծառայողական դիրքի չարաշահման մեջ: Բեռլուսկոնիին մեղադրանք են առաջադրել Ռուբի մականունով հայտնի մարոկկացի Քարիմա էլ-Մաղրուգի հետ սեռական կապի համար:

Դատավորները երեք կանայք են: Նրանք արտահայտվել են արագացված դատաքննության օգտին, որը հնարավոր է «մեղքի ակնհայտ ապացույցների դեպքում»:

Իտալիայի վարչապետի պաշտպանները սակայն բողոքարկում են Միլանի դատարանի լիազորությունները: Նախօրեին խորհրդարանի ստորին պալատը քվեարկել է գործը հատուկ նախարարական տրիբունալին հանձնելու օգտին: