«Բյուջե 2010-ի մասին տեղյակ եմ այնքանով, որքանով կարդացել են մամուլում։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ փաստաթուղթը լուրջ քննարկումների եւ վերլուծության արդյունք է. 1,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումները՝ եւս»,- սեպտեմբերի 29-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։ Նրա համոզմամբ, կառավարության կողմից «ամբողջ փաթեթը ճիշտ է հաշվարկված՝ թե՛ եկամուտների եւ թե՛ ծախսերի մասով»։ «Այստեղից էլ հետեւություն, որ բյուջե 2010-ն իրատեսական է»,- նշեց պատգամավորը:
Նշենք, որ կառավարությունը սեպտեմբերի 28-ին հաստատել է «Բյուջե 2010» նախագիծը, որով նախատեսվում է եկամուտները հասցնել 1.8 մլրդ դոլարի, ծախսերը՝ 2.2 մլրդ դոլարի, իսկ դեֆիցիտը՝ 481 մլն դոլարի։ Նախատեսվում է 1.3 տոկոս տնտեսական աճ։