Թուրքիան «իսլամական պետության» գերված անդամներին կուղարկի այն երկրներ, որտեղ նրանք ծնվել են, նույնիսկ եթե նրանց քաղաքացիությունը չեղարկվել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն՝ քննադատելով այդ հարցին եվրոպական երկրների մոտեցումը, հայտնում է Reuters-ը։
«Մենք կվերադարձնենք նրանց, ովքեր մեր ձեռքում են, սակայն աշխարհն այժմ նոր մեթոդ է մտածել՝ նրանց զրկել քաղաքականությունից»,- ասել է Սոյլուն։ «Ասում են, որ նրանց պետք է դատել այնտեղ, որտեղ բռնել են։ Ես կարծում եմ, որ դա միջազգային իրավունքի նոր ձեւ է։ Դա հնարավոր չէ ընդունել։ Մենք ԻՊ-ի մեր ձեռքում գտնվող անդամներին կուղարկենք հետ՝ նրանց հայրենի երկրներ՝ անկախ այն բանից՝ զրկված են նրանք քաղաքացիությունից, թե՝ ոչ»,- ասել է Սոյլուն։




























