Ապրիլի 6-ի գիշերը իտալական Լամպեդուզ կղզու ափին շրջվել եւ խորտակվել է Հյուսիսային Աֆրիկայի փախստականների նավը:
Ինչպես տեղեկացնում է ափի անվտանգության ներկայացուցիչը, միջադեպի պատճառով անհետ կորել է 150 մարդ: Դեպքը տեղի է ունեցել ափից 40 կմ հեռավորության վրա, փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 47 մարդ:
Ինչպես տեղեկացնում է «Գազետա.ռուն»,, գործողության մեջ ներգրավելով նավեր եւ ուղղաթիռներ` փրկարարների աշխատանքը խոչընդոտում էր ուժեղ քամին եւ ծովի ալեկոծությունը:
Լամպեդուզն լի է Հյուսիսային Աֆրիկայից փախստականներով, ովքեր շտապում են Եվրոպա Լիբիայում տեղի ունեցած ապստամբությունից հետո: Մարտի վերջին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին եղել է կղզում եւ խոստացել այն ազատել փախստականներից:
Այդ ժամանակ փախստականների թիվը կղզու վրա երեք անգամ ավելի շատ էր, քան տեղաբնիկներինը: Իրավիճակը դարձավ շատ լարված, քանի որ նրանց ոչնչով չէին կարող ապահովել: Լամպեդուզ կղզու վրա Լիբիայի ապստամբությունից հետո եղել է 18.000 .փախստական:
Լամպեդուզա կղզին Թունիիս ափից 150 մղոն հեռավորության վրա է գտնվում:





























