ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության խողովակն ավելի ու ավելի է նեղանում, հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը, հայտնում է հյուսիսկորեական ԿԿՏԳ գործակալությունը։

ԱՄՆ-ի զեկույցը, որտեղ Հյուսիսային Կորեան ներկայացված է որպես ահաբեկչության հովանավոր, ի ցույց է դնում «թշնամական քաղաքականություն», որը խոչընդոտում է ապառազմականացման բանակցությունների առաջընթացին, նշել է նա։ «ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության խողովակն ավելի ու ավելի է նեղանում այսպիսի վերաբերմունքի պատճառով»,- հավելել է նա։ Նրա խոսքերով, ահաբեկչության մասին ԱՄՆ Պետական դեպարտամենտի զեկույցը «եւս մեկ անգամ ապացուցում է թշնամական քաղաքականությունը»։

Հայտարարությունը հրապարակվել է Սեուլ ԱՄՆ պետքարտուղարի օգնալան Դեւիդ Սթիլուելի այցի նախօրեին, որը, ինչպես ակնկալվում է, կքննարկի Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները, ինչպես նաեւ Ճապոնիայի հետ հետախուզական տվյալներ փոխանակելու մասին դաշնագրի դադարեցման Հարավային Կորեայի որոշումը։