ՖԱՖ շարժման անդամ, Ազգային հավաքականի լավագույն երկրպագուներից մեկը, Հայաստանի հանրապետության քաղաքացի Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկու քաղաքի ոստիկանություն, որտեղ և պահվում է մինև այժմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՖԱՖ անդամ Տիգրան Մազմանյանը։

«Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի հոկտեմբերի 15-ին ֆիննական Տուրկույում տեղի ունցած հանդիպման ժամանակ (0-3) գրանցվել է տհաճ միջադեպ, որի արդյունքում ՖԱՖ շարժման անդամ, Ազգային հավաքականի լավագույն երկրպագուներից մեկը, Հայաստանի հանրապետության քաղաքացի Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկու քաղաքի ոստիկանություն, որտեղ և պահվում է մինև այժմ (հնարավոր է նաև այլ մեկուսարանում)։

Հանդիպման ընթացքում ֆին երկրպագուների կողմից պրովոկացիայի արդյունքում տեղի են տվել մեր երկրպագուների նյարդերը, ինչի արդյունքում չեզոք գոտի է ուղարկվել ճայտրուկ, որը պատահմամբ դիպել է ազգությամբ թուրք երկրպագուի։ Արդյունքում հենց խաղի ընթացքում Երվանդը, որը, ըստ տեղեկությունների, նետել էր ճայտրուկը, բերման է ենթարկվել Տուրկույի ոստիկանություն։ Որից հետո տեղի է ունեցել դատական նիստի և Երվանդին պատժել են երկու շաբաթ կալանք։

Դեպքից անցել է երեք շաբաթից ավելի իսկ Երվանդը դեռևս գտնվում է ֆիննական բանտում։

Հայտնի է նաև, որ անգամ Երվանդին տրամադրված փաստաբանը չի խոսում անգլերեն, ինչը առանձնակիորեն դժվարեցնում է մեր հայրենակցի հաղորդակցությունը տեղի իրավապահ մարմինների հետ»,-նշել է նա։