«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ճապոնական 242 ձկնավերամշակման ընկերություններից ձկան եւ ծովամթերքների առաքումների վրա, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Սահմանափակումները մտցվել են Ֆուկուսիմա-1 ատոմակայանում վթարից առաջացած ռիսկերի եւ վտանգների վերլուծության արդյունքում:
Ֆուկուսիմայում փորձում են վերացնել մարտի 11-ի երկրաշարժի հետեւանքով ռեկատորի վթարի հետեւանքները, նախօրեն օվկիանոսն են լցրել 3,4 հազար տոննա վարակված ջուր: TEPCO ընկերությունը մտադիր է մինչեւ ապրիլի 8-ը օվկիանոս լցնել 11,5 հազար վարակված ջուր:




























