Ադրբեջանում հասարակական կազմակերպության անվան տակ բացված  նշանառուների դասընթացները չեն վրիպել թուրքական լրատվամիջոցների աչքից:

Այս թեմայով թուրքական Anadolu գործակալության թղթակիցը զրուցել է հիշյալ նախագծի հեղինակ գենարալ Նովրուզալի Օրուջովի հետ: Ադրբեջանցի գեներալը թուրք լրագրողին փորձել է բացատրել, թե նշանառուներ պատրաստելով ցանկանում են հայերից «գրավյալ» հողերը հետ վերցնեն:

«Մեր նշանառուների թիրախը լինելու են հայ զինվորները, նրանք քաղաքացիական անձանց վրա չեն կրակելու»,-նշել է Օրուջովը` շեշտելով, թե իրենց հաստատությունում «նշանառուի որակավորում» կստանա տարեկան 180  ուսանող:

Նա նշել է, թե ամեն մի դասընթաց տեւելու է 45 օր, որից հետո մասնակիցները կկրակեն իրական զենքերով: