Նոյեմբերի 10-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 5000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1000 քմ,

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 1 հա, 400 քմ,

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ 5000 քմ, 

Սյունիքի մարզի Հացավան գյուղում՝ 6 հա, Բռնակոթ գյուղում՝ 1 հա

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 1500 քմ,

Տաշիր-Մուսայելյան ավտոճանապարհին՝ 150 հա,

Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին՝ 1 հա խոտածածկույթ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել: