Մեքսիկայում հերթական գաղտնի գերեզմանն են հայտնաբերել: Հյուսիս-արեւմտյան Տամաուլիպաս նահանգի տարածքում արտաշիրմել են մի գերեզման, որտեղ 43 անհայտ անձանց դիակներ են եղել: Տեղական իշխանություններն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններ անելուց, սակայն, ըստ որոշ տվյալների, բոլոր այդ անձինք սպանվել են հրազենից: Ներկայումս իրավապահները հետաքննություն են անցկացնում: Ըստ ամենայնի` այդ անձինք մեքսիկական թմրամաֆիայի զոհերն են: Նահանգի տարածքում մոլեգնում է Los Zetas թմրակարտելը:

Associated Press-ի փոխանցմամբ, Տամաուլիպասի իշխանությունները հայտնում են, որ գերեզմանը գտել է ռազմական պարեկները:

Նշենք, որ նույն նահանգում անցած տարվա հոկտեմբերին մեկ այլ եղբայրական գերեզման էին գտել, որտեղ 72 դիակ էր եղել: 2007-ից Մեքսիկայի տարածքում թմրամաֆիային զոհ են գնացել 30 հազարից ավելի մարդ: