Հարսնացուն եւ փեսացուն Մոսկվայի ամուսնությունների գրանցման գրասենյակում` ՔԿԱԳ-ում, զարմացրել են հարսանյաց հանդեսի կազմակերպիչներին։ Նրանց այն հարցին, համաձա՞յն են նրանք արդյոք ամուսնանալ, նրանք երկուսն էլ բացասական պատասխան են տվել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ մայրաքաղաքի ՔԿԱԳ-ի մամուլի քարտուղար Տատյանա Սմիրնովան։
«Սա բացառիկ դեպք է։ Մոսկվայի ՔԿԱԳ-ում իմ աշխատանքի ողջ ընթացքում ես առաջին անգամ եմ ականատես լինում, որ արարողության ժամանակ զույգերը գլխավոր հարցին, «արդյոք պատրա՞ստ են իրենց կյանքը կապել ամուսնական թելերով», նրանք պատասխանել են «ոչ»։ Ինձ թվում է նրանք որոշել էին կատակել, որովհետեւ արարողությունը տեղի էր ունենում ապրիլի 1-ին։
Սմիրնովան պատմել է, որ զույգերն առաջին անգամը չէ, որ կատակում են։
«Անցած տարի այս զույգը ամուսնանալու էր եկել զոմբիի հագուստով»,-պատմել է աշխատակիցը, ավելացնելով, որ զոմբիի հագուստով ամուսնացող զույգը նույն տարում էլ բաժանվել էր։





























