Հայտնի ռուսաստանցի երգիչ Ալեքսանդր Բույնովը վիրահատվել է Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնում: Նա հիվանդանոց է տեղափոխվել է նախօրեին, տեղեկացնում է Lifenews.Ru-ն:
«Վիրահատությունը հաջող է անցել, նրան արդեն տեղափոխել են սովորական հիվանդասենյակ: Նրան արգելված է վեր կենալ եւ նստել մի քանի օր: Երգչին խնամում են կենտրոնի լավագույն մասնագետները», - տեղեկացրել են բժշկական կենտրոնում:
Դերասանի ելույթները կազմակերպող գործակալությունում տեղեկացրել են, որ Բույնովը չի մասնակցի համերգների առնվազն մինչեւ հունիսի վերջ, քանի որ վիրահատությունից հետո, նրան վերականգնվելու համար կպահանջվի տեւական ժամանակ:





























