Հունական Կալամատայի քաղաքապետարանն արձագանքել է տեղի հայ համայնքի խնդրանքին եւ հավանություն տվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրմանը:

Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի եկեղեցու թեմի առաջնորդ, Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի մասնակցությամբ:

Արարողությանը մասնակցել են տեղի պաշտոնյաներ եւ պատգամավորներ, որին նախորդել էր Սուրբ Նիկոլայի մատուռում մատուցված պատարագը: Մատուռը տեղի հայ համայնքին է տրամադրվում ժամերգություններ կատարելու համար: