Նախօրեին ճապոնական Հոնսյու կղզում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո «Օնագավա» ատոմակայանում ռադիոակտիվ ջրի արտահոսք է եղել, հաղորդում է Reuters-ը:

Tohoku Electric Power ընկերության փոխանցմամբ, ռադիոակտիվ նյութն արտահոսում է ատոմակայանի 1-ին եւ 2-րդ ռեակտորներից: Միեւնույն ժամանակ ռադիացիոն ֆոնի աճ չի նկատվել:

Նշենք, որ ապրիլի 7-ին Ճապոնիայում նոր երկրաշարժ էր տեղի ունեցել, զոհվել էր 2, վիրավորվել 132 մարդ: 3,5 միլիոն տուն մնացել էր առանց էլեկտրականության:

Մարտի 11-ին հզոր երկրաշարժ էր եղել, որի արդյունքում զոհվել էր 12,6 հազար մարդ, «Ֆուկուսիմա-1» եւ «Ֆուկուսիմա-2» ատոմակայաններում վթար էր եղել: