Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ:

Մրցույթի պայմաններից է, որ Հուշարձանը պետք է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձեւաչափով, որը տեղադրվելու է Զաքիյան, Բեյրութի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգու՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցից դեպի Զաքիան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում:

Հարթաքանդակը տեղադրվելու է բազալտե կրող հարթակի վրա, որը կարող է տարածվել դեպի այգու տարածքը ոչ ավելի, քան 120 սմ, ընդհանուր կոմպոզիցիայի մեջ նաեւ հնարավոր է ներառել ցայտաղբյուր:

Հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված գործի հեղինակը պարգեւատրվելու է 2 մլն դրամով: Մրցութային առաջարկությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2020 թ. հունվարի 15-ը: