Թուրքիայի Մուղլայի սոցիալական ապահովության նահանգային տնօրենը սպանվել է իր աշխատասենյակում։ Հանցագործը պատանդ է վերցրել աշխատասենյակում գտնվող 3 մարդու։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Մուղլայի սոցիալական ապահովության նահանգային տնօրեն Նաջի Շահինը սպանվել է իր աշխատասենյակում` իր աշխատակիցներից Հասան Սունեթչիօղլուի կողմից։ Սպանողը պատանդ է վերցրել տնօրենի աշխատասենյակում գտնվող 3 մարդու։ Հանցագործը պահանջել է, որ լրագրող ուղարկեն՝ իր ասելիքը փոխանցելու համար։
Ոստիկանությունը շրջափակել է շենքը, հատուկ նշանակության ստորաբաժանումներն արդեն մտել են շենք։





























