Աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողները գտնվում են Թուրքիայում։ Այս մասին իր անհանգստություն է հայտնել «Մամուլի միջազգային ինստիտուտ»-ը (IPI)

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  «Մամուլի միջազգային ինստիտուտ»-ի տարածած հայտարարության համաձայն՝ Թուրքիայի բանտերում պատիժ են կրում 57 լրագրող։  

«Թուրքիան աշխարհում առաջատարն է բանտարկած լրագրողների քանակով՝ հետեւում թողենելով Իրանին  եւ Չինաստանին։ Եվրամիության անդամակցության ճանապարհին Թուրքիան 5 ամսում բանտարկված լրագրողների թիվը կրկնապատկել է»,-նշվել է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում լրագրողների մեծ մասը կալանված են ահաբեկչական կազմակերպություններ ղեկավարելու կամ անդամ լինելու մեղադրանքներով, իսկ դատախազները լրագրողների համար պահանջում են երկարաժամկետ պատժաչափեր։

Նշենք, որ Թուրքիայում վերջին մեկ ամսում սկսվեց լրագրողների զանգվածային ձերբակալություններ՝ «Էրգենեկոն» ահաբեկչական կառույցի հետաքննության շրջանակներում։ Ձերբակալված լրագրողների մեջ է նաեւ Հրանտ Դինքի սպանության մասին գիրք գրած լրագրող Նեդիմ Շեները։