Ռուսաստանցի ինժեներները փորձում են վերականգնել վթարված թռիչքուղին, որ գտնվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի «Բարնեո» լողացող ճամբարում, որպեսզի բրիտանական արքայազն Հարրին կարողանա ժամանակին հասնել իր զորամասի տարածք:

Հարրին չի կարող անցնել ողջ երթուղին` ապրիլի 1-ից մայիսի 1-ը, քանի որ պետք է վերադառնա ծառայության, իսկ ապրիլի 29-ին մասնակցի եղբոր հարսանիքին:

Հարրին ռուս բեւեռախույզների ճամբար էր ժամանել բրիտանացի հաշմանդամ զինվորների հետ` Հյուսիսային բեւեռ հասնելու նպատակով: Ակցիան բարեգործական է, եւ արքայազան Հարրին պետք է մասնակցեր դրան մեկ շաբաթ: