Թայլանդի հարավում ջրհեղեղների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 58-ի, հաղորդել է առոջղապահության նախարարությունը:

Բարդ իրավիճակ է պահպանվում Նակհոնսիտամարատ, Սուրատտանի եւ Տրանգ նահանգներում: Այնտեղ դեռ փոթորկոտ եղանակ է, որոշ շրջաններում ջրի մակարդակը հասնում է մեկուկես մետրի: Սուրատտանիի եւ Սամույի օդանավակայաններն աշխատում են նորմալ ռեժիմով:

Ներկայումս հարավի նահանգներում հաջողվել է վերականգնել օդային եւ երկաթուղային հաղորդակցությունը, վերանորոգվում են ավտոճանապարհները: Կառավարությունը 150 մլն դոլար է հատկացնելու ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը:

Մարտի վերջին տեղի ունեցած ջրհեղեղների արդյունքում տարհանվել էր 42 հազար մարդ: