ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Սպիտակ տանը մեղադրել է Twitter-ի իր անհատական էջին հասանելիությունը փակելու մեջ, հայտնում է Independent-ը:
Պարբերականը նշում է, որ Ջոն Բոլթոնի ենթադրությամբ՝ Սպիտակ տանը վախենում են այն բանից, ինչն ինքը կարող է պատմել:
Ուրբաթ իր թվիթներից մեկում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը գրել էր. «Նրանց համար, ովքեր շահարկում էին, թե ես ընդհատակ եմ անցել, ցավում եմ ձեզ հիասթափեցնելու համար»:
«Առաջին՝ ես ուրախ եմ Twitter վերադառնալ ավելի քան 2 ամիս հետո: Նախապատմությունը լսելու համար, մնացեք կապի մեջ...»,- գրել էր նա:
Պարբերականը նշում է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են՝ ինքը կապ ունի՞ Twitter-ում Բոլթոնի էջի արգելափակմանը, պատասխանել է. «Ոչ: Իհարկե, ոչ: Ես Ջոնի հետ լավ հարաբերություններ ունեի»:
Ընդ որում՝ Բոլթոնն ինքն իր թվիթում գրել է. «Հիմա մենք ազատեցինք Twitter-ում էջը, ավելի վաղ անարդարացիորեն ճնշված ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից իր հրաժարականից հետո»:




























