ԿՀՎ նախկին սպային դատապարտել են 19 տարվա բանտային ազատազրկման՝ Չինաստանի կառավարությանը ամերիկյան հետախուզության գաղտնիքները փոխանցելու դավադրություն կազմակերպելու համար, հայտնում է UPI-ը։

55-ամյա Լի Չան Շին Լին մեղավոր է ճանաչվել արտասահմանյան կառավարությանը  ազգային պաշտպանության ոլորտին վերաբերող տեղեկատվություն փոխանցելու նպատակով դավադրության կազմակերպման համար։ Նա ձերբակալվել է 2018թ․։

Ընդ որում, արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Լիի կողմից Չինաստանին գաղտնի տեղեկատվություն տալու ապացույցներ չկան։

Նշվում է, որ Լին, որպես ԿՎՀ աշխատակից, 13 տարի եղել է տարբեր երկրներում, այդ թվում Չինաստանում։