Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսին մեղադրել է ահաբեկչության եւ խռովության մեջ, հայտնում է BBC-ն։
Բոլիվիայի ՆԳՆ ղեկավար Արտուրո Մուրիլյոն հայտարարել է, որ Մորալեսը պահակակետեր է կազմակերպել՝ քաղաքներին մթերքների առաքմանը խոչընդոտելու համար։
Մուրիլյոյի խոսքերով, առաջադրված մեղադրանքը հիմնված է Մեխիկոյում Մորալեսի զրույցի ձայնագրության վրա։
Մորալեսն ինքը, Twitter-ում պատասխանելով մեղադրանքներին, հայտարարել է, որ դա մանիպուլյացիա է, եւ հարց է տվել, թե ինչու երկրի իշխանությունները դրա փոխարեն չեն զբաղվում ցույցերի ժամանակ մարդկանց մահվան հանգամանքների հետաքննությամբ։
Ավելի վաղ Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսը հայտարարել էր, որ հայրենիք վերադառնալու դեպքում Մորալեսը դատական հետապնդման պետք է ենթարկվի։





























