Միացյալ Նահանգները դարձել է աշխարհում կայունությունը խափանելու գլխավոր աղբյուրը եւ վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ է նախաձեռնում միակողմանի գործողություններ, որոնք հակասում են բոլորի կողմից ընդունված միջազգային նորմերին։ Այս մասին շաբաթ օրը Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Ստեֆ Բլոկի հետ Նագոյում հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Բան Ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ը նախաձեռնում է բազմաթիվ միակողմանի եւ հովանավորչական միջոցներ, խափանում է բազմակողմանի մեխանիզմները, այդ թվում՝ առեւտրային։ Նա արդեն դարձել է աշխարհում ամենախոշոր ապակայունացնող գործոնը»,- Իի խոսքերն է մեջբերում երկրի ԱԳՆ կայքը։

Վան Իի խոսքերով, Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես աշխարհի ամենախոշոր տերություն եւ այդ պատճառով պետք է գիտակցի, որ իր վրա աշխարհում խաղաղության եւ կարգուկանոնի պահպանման մեծ պատասխանատվություն է դրված։

Նա հիշեցրել է, որ վերջին ժամանակներս ԱՄՆ-ը ուժեղացրել է չինական ընկերությունների վրա ճնշումը եւ դիմում է «բացահայտ հեգեմոնիայի մեթոդների», միաժամանակ «փորձելով զրպարտել ՉԺՀ-ին», ինչպես նաեւ խափանելով կայունությունը Հոնկոնգում։

«Միացյալ Նահանգները դրանով խախտում են ՄԱԿ կանոնադրությունը, միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- ամփոփել է Վան Ին։