Մի քանի մարդ զոհվել եւ մի քանիսը վնասվածքներ են ստացել ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով՝ Ռաքքայի հյուսիսում Թել Աբյադ քաղաքում, որտեղ տեղակայված են Թուրքիայի օկուպացիոն ուժերը եւ նրանց հետ կապված ահաբեկչական խմբավորումները, հայտնում է ՍԱՆԱ-ն։

Տեղի աղբյուրները հայտնում են, որ այսօր առավոտյան քաղաքի Աս Սինա փողոցում պայթել է ականապատ ավտոմեքենա, ինչի հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր եւ վիրավորներ, ինչպես նաեւ՝ ավերածություններ։