Լիբիայում առեւանգել են երկու ռուս տղամարդկանց` Դմիտրի Ստեշին եւ Ալեքսանդր Կոցին, ովքեր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցներն են:

Ապրիլի 8-ին Աջդաբիա քաղաքի մոտ Լիբիայի ընդդիմության ներկայացուցիչները առեւանգել են լրագրողներին: Այս մասին գրվել է թերթի կայքում` հիմնվելով լրագրողների տված տեղեկատվության վրա, որը փոխանցվել է արբանյակի միջոցով:

«Կոմսոմոլսկայա պրավդա » թերթը միջադեպի մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, որը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ` արագացնելու ռուսաստանցի լրագրողների. ազատ արձակումը: