ԱՄՆ նախագահ Մայք Փենսը շաբաթ օրը Երախտագիտության տոների նախօրեին այցելել է Իրաքում ամերիկյան զինծառայողներին, հայտնում է Reuters-ը։

Իր այցի ընթացքում Փենսը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Ադել Աբդ Ալ Մահդիի հետ։

ԱՄՆ փոխնախագահն այցելել է Իրաքի արեւմուտքում գտնվող Ալ Ասադ ռազմաօդային բազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։