Ուժայինները կալանավորել են Ժելեզնոգորսկ-Իլյիմսկի բնակիչ 31-ամյա Մաքսիմ Կլիմովին, որը բռնությամբ անտառ է տարել 29-ամյա իր նախկին սիրեցյալ Տատյանա Բորկինին, դանակի մի քանի հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին եւ թողել է որ մահանա։ Այս մասին Gazeta.ru-ին հայտնել է Իրկուտսկի մարզի ՔԿ ղեկավարի օգնական Կարինա Գոլովաչեւան։

«Բառացիորեն մեկ ժամ առաջ նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 30 հոդվածի 3-րդ մասով եւ 105 հոդվածի 1-ին մասով՝ «սպանության փորձ»,- հայտնել են հաստատությունում։

Կլիմովը մինչեւ դանակով հարվածելը ծեծի է ենթարկել կնոջը, կոտրել նրա ոտքերը։ Բորկինան կոտրված ոտքերով եւ ծակված թոքով կարողացել է սողալ մինչեւ ճանապարհը, որտեղ նրան վերցրել է պատահական վարորդը։