Բոլիվիայի սենատը ընդունել է օրենքի նախագիծ, որով չեղարկում է հոկտեմբերի 20-ի նախագահական ընտրություններում Էվո Մորալեսի հաղթանակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Համընդհանուր ընտրությունները, որոնք կայացել են 2019թ․ հոկտեմբերի 20-ին, եւ դրանց արդյունքները ճանաչվել են իրավական ուժից զրկված։ Ենթադրվում է նոր համընդհանուր ընտրությունների անցկացում՝ նախագահի, փոխնախագահի, սենատորների, պատգամավորների եւ ոչ պետական խորհրդարանական մարմինների ընտրության համար»,- ասվում է փաստաթղթում։

Նախագիծը նաեւ որոշում է ԿԸՀ-ի դեր կատարող գերագույն ընտրական դատարանի նոր ղեկավարության ընտրության ժամկետները։ Դրա նախապատրաստման համար օրենքը 20 օր է հատկացնում։

Փաստաթուղթը կդրվի պատգամավորների պալատի քննարկմանը, իսկ այնուհետեւ կհաստատվի նախագահի ստորագրությամբ։

«Բոլիվիայի սենատի լիագումար նիստը շաբաթ օրը միաձայն որոշմամբ հաստատեց «Համընդհանուր ընտրությունների անցկացման համար բացառիկ եւ անցումային ռեժիմի մասին» օրենքի նախագիծը»,- ասվում է վերին պալատի Twitter-յան էջում։