ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերը հերքել է ասեկոսեները, որ նա սպառնացել է հրաժարական տալ զինծառայող Էդվարդ Հալահերին արդարացնելու հարցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ անհամաձայնության պատճառով, հաղորդում է Reuters-ը:

«Կարծես ասեկոսեներ են պտտվում, որ ես սպառնացել եմ հրաժարական տալ: Ես չեմ սպառնացել հրաժարական տալ»,-հայտարարել է Սփենսերը լրագրողներին Հալիֆաքսում անվտանգության հարցով համաժողովի ժամանակ:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրվել էր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի զինծառայող Էդվարդ Հալահերի գործով՝ կարգադրելով վերականգնել նրա կոչումը, ինչպես նաեւ աշխատավարձ եւ կենսաթոշակ ստանալու իրավունքը:

Հուլիսին զինվորական դատարանը մեղադրել էր Հալահերին ահաբեկչի դիակի հետ լուսանկարվելու մեջ, ընդ որում՝ զինծառայողին ճանաչելով անմեղ նրա մահվան մեջ: Դատարանը նաեւ անմեղ էր ճանաչել Հալահերին խաղաղ բնակիչների սպանության գործում: