Այս տարի մոտ կես միլիոն ծառ կտնկենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Անտառվերականգնումը դյուրին գործ չէ, հսկայական աշխատանք է կատարվում մինչև տնկելը, այնուհետև 8-10 տարի ժամանակ է պետք որպեսզի տնկիները պատշաճ խնամքի դեպքում անտառ դառնան:

Այս տարի մոտ կես միլիոն կտնկենք, որը կլինի նախավարժանք հաջորդ տարվա 10 միլիոն ծրագրին, որն էլ իր հերթին նախավարժանք կլինի մինչև 2050 թվականը նախատեսվող հարյուր միլիոնավոր ծառերի տնկման համար:

Եթե կարող ես երազել, կարող ես և իրականացնել

ՄԻԱՑԵՔ !!!»,-նշել է նա։