Աֆղանստանի իշխանությունները տեղեկացրել են ստուգակետի վրա «Թալիբան» շարժման անդամների հարձակման մասին, որի հետեւանքով զոհվել է առնվազն ութ զինծառայող, հաղորդում է Associated Press-ը:

Աֆղանական Դայքունդի նահանգի ղեկավար Անվար Ռահմաթին հայտնել է, որ թալիբների հետ հրաձգության հետեւանքով վիրավորվել է չորս զինծառայող:

Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել Քաջրան շրջանում վաղ առավոտյան: Զինծառայողներին հաջողվել է հետ մղել ահաբեկիչներին: Հակազդման հետեւանքով զոհվել է առնվազն 20 թալիբ:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Քարի Յուսուֆը հաստատել է խմբավորման պատասխանատվությունը հարձակման համար: