Բոլիվիայի ներքին գործերի նախարար Արտուրո Մուրիլյոն խոստացել է բանտարկել նախկին նախագահ Էվո Մորալեսին մինչեւ «կյանքի մնացած օրերը»՝ մեղադրելով երկրի նախկին նախագահին հակակառավարական ցույցերին եւ ահաբեկչությանն աջակցելու մեջ, գրում է The Guardian-ը:
Պարբերականին տված հարցազրույցում Մուրիլյոն հայտարարել է, որ Մորալեսը ղեկավարել է քաղաքը «խեղդելու» փորձերը՝ ձեւավորելով արգելապատնեշներ, որոնք խոչընդոտում էին սննդամթերքի եւ վառելիքի մատակարարմանը:
Բոլիվիայի ՆԳ նախարարը հայտարարել է համապատասխան ձայնագրությունների առկայության մասին, որոնցից պարզ է դառնում, որ եղել է համապատասխան հրահանգ, ինչն էլ, նրա խոսքով, բավարար չափով ապացուցում է Բոլիվիայի նախկին նախագահի մեղքը:
«Դա ահաբեկչություն է եւ ապստամբություն: Մենք խնդրել ենք սահմանել առավելագույն չափով պատիժ…30 տարվա ազատազրկում բանտում»,-ասել է Մուրիլյոն:
«Ցանկացած ահաբեկիչ պետք է կյանքի մնացած օրերն անցկացնի բանտում. ցանկացած ահաբեկիչ՝ լինի Մորալեսը կամ մեկ ուրիշը: Կարեւոր չէ նա նախկին նախագահ է, սպիտակամորթ է, թէ սեւամորթ...Չնայած անգամ ավելի վատ է, եթե դա նախկին նախագահն է: Նախկին նախագահին պետք է դատապարտել երկու անգամ, քանի որ ժողովուրդը վստահել է իր նախագահին»,-հավելել է Մուրիլյոն:



























