Կանադայի Քորթնի քաղաքում ամանորյա տոնավաճառի կազմակերպիչները վրիպակ են թույլ տվել միջոցառման հրավիրատոմսերում, որը դարձել էր սոցցանցերի օգտատերերի շրջանում քննարկման եւ կատակների առարկա, գրում է Narcity-ն:

«Սանտայի հետ լուսանկարվելու» փոխարեն նրանք գրել էին «Սատանայի հետ լուսանկարվել»:

Հրավիրատոմսերը տպել են նոյեմբերի 21-ին, եւ հաշված ժամերի ընթացքում դրանք ակտիվորեն տարածվել են սոցցանցերում:

Օգտատերերից մեկն անգամ առաջարկել էր հագնել ոչ մաքուր հանդերձանք եւ այդ տեսքով ներկայանալ տոնավաճառին: