ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառում է կատարել, որում հայտարարել է, որ երկրի բնակչության մեծ մասը դեմ է նրա իմփիչմենթին:
«Այժմ հարցումները ցույց են տալիս իմփիչմենթի դեմ միտումը: 75 տոկոսն ընդդեմ 25 տոկոսի: Շնորհակալություն»,-գրել է Դոնալդ Թրամփը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է իմփիչմենթի գործընթացը երկրի նախագահի նկատմամբ անանուն ինֆորմատորի հայտարարության հիման վրա, որը պնդում էր, որ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի իշխանությունների վրա՝ նպատակ ունենալով հետաքննություն սկսել ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի եւ նրա որդի Հանթերի դեմ, որն աշխատում էր Ուկրաինայում:





























