Ալաբամա ամերիկյան նահանգի շերիֆը սպանվել է շաբաթ նահանգի մայրաքաղաք Մոնթգոմերիի մերձակայքում. հանցագործությունը կատարելու մեջ կասկածվում է 18-ամյա դեռահաս Ուլյամ Չեյզ Ջոնսոնը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդում է Associated Press-ը:

Նահանգապետ Քեյ Իվին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է ծառայողական պատրականությունները կատարելիս շերիֆ Ջոն Ուիլյամսի ողբերգական սպանության մասին եւ ցավակցություն հայտնել շերիֆի ընտանիքին ու ամբողջ դեպարտամենտին:

Մոնթգոմերի շրջանի շերիֆ Դերիք Քանինհեմը հայտնել է ԶԼՄ-ներին, որ Ուլյամսը սպանվել էր գազալցակայանում:

Դեռեւս հայտնի չէ՝ արդյոք սպանությունը կատարվել է ռասայական ատելության հողի վրա. շերիֆն աֆրոամերիկացի էր: