Աֆղանստանի ՆԳՆ-ը հայտնել է, որ Քաբուլում պայթել է Միավորված Ազգերի Կազմակերպության ավտոմեքենան. կա զոհ, հաղորդում է Ariana News-ը:

Աֆղանստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Նասրաթ Ռախիմին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:20-ին մայրաքաղաքի Բուխար Խանա շրջանում:

Ռախիմին նշել է, որ դեպքի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել հինգ մարդ: Նա հայտնել է, որ դեպքի մասին այլ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զոհվածն օտարերկրացի էր: