«Հանուն Արցախի» համազգային շարժման եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Արցախի հերոս, ՀՀ Ազգային հերոս, լեգենդար Մոնթե Մելքոնյանին` ծննդյան 62-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի հերոս, ԱՀ ԱԽ նախկին քարտուղար, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանի գրասենյակը:

Նա, մասնավորապես, գրել է. «Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայ ազգի իրավունքների ու գոյատեւման համար: Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ, 1992 թ.-ին ստանձնելով Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը, կարճ ժամանակում իր անկեղծությամբ ու մաքրությամբ նա շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլեւ ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։

Նրա հայրենասիրության մասին լեգենդներ է հյուսվել… նա հերոսն է հերոսածին ազգի, որի համար էլ նահատակվեց:

Շնորհավոր ծնունդդ, մեր հերոս Ավո»: