Մարտական եւ ֆիզիկական պատրաստվածությունն ամրապնդելու, մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 22-ին 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողները լեռնային պայմաններում կատարել են 10 կմ երթարշավ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հաղթահարվել են լեռնային արգելքներ, իրականացվել մարտավարական գործողություններ տարբեր իրավիճակներում, կրակային փուլում անցկացվել է գործնական հրաձգություն՝ խոշոր տրամաչափի զենքերից:




























