Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդվել էր Աբովյան փողոցի Սուրբ Աննա եկեղեցու մոտի նստարանից 19-ամյա քաղաքացուհու պայուսակը գողանալու մասին: Պայուսակում եղել էր դյուրակիր համակարգիչ ու դրամապանակ, որի մեջ նույնականացման, 2 բանկային եւ ուսանողական քարտեր էին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված գողությունը կատարել է Մասիս քաղաքի 28-ամյա բնակիչը: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 23-ին, ժամը 13.00-ին, ինքնակամ ներկայացել է բաժին եւ քննչական բաժնում տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: